928 դիտում
12:24 03-10-2024
Առաջին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացման 8 դատավոր կավելանա. մասնավոր մեղադրանքով վարույթներ կքննեն
Կավելանա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 1 դատավորով, ինչպես նաև մեկական դատավորով Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը:
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում համաձայնություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ 2024-ի հունվարի 26-ի առաջարկությանը:
«2021-ին ընդունված քրեական օրենսգրքով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Այդ հանցանքները թվով 25-ն են: Այս դեպքերում վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց միջդատական վարույթի, անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով:
Ներկայումս դրանք չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որով նախատեսվում է, որ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու այն իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո:
Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար, այս դեպքում վարույթը դադարեցվում է և կարճվում է միայն դատարանում՝ սահմանափակ հիմքերի առկայության դեպքում»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ` Արմենուհի Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով, սա ենթադրում է մասնագիտացված դատավորների նշանակում:

Նմանատիպ նյութեր
1387 դիտում
21:46 13-03-2023
Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
1104 դիտում
19:37 17-03-2017
ՀՀ քննչական կոմիտեն ապահովում է քննիչների մասնագիտացման շարունակելիությունը
Այս բաժնից
760 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ