211652_close_icon
views-count1201 դիտում article-date 20:23 04-10-2024

Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀՀ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի հոկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ ԲԱԼԼԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր