211652_close_icon
views-count1225 դիտում article-date 17:19 05-10-2024

Հեղեղման հետեւանքով Բոսնիա եւ Հերցեգովինայում մահացել է 16 մարդ

Բոսնիա եւ Հերցեգովինայի Հերցեգովինո-Ներետվենսկի կանտոնում հեղեղման հետեւանքով մահացել է 16 մարդ, տեղեկացրել է Dnevni avaz ԶԼՄ-ն՝ հղում կատարելով կառավարության ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ն, 12 մարդու մարմինները գտնվել են Յաբլանիցայում, երեք մարդ մահացել է Ֆոյնիցայում, եւս մեկը՝ Բուտուրովիչ-պոլեում։

Բացի այդ, կանտոնում փնտրվում է 10 մարդ։

Նմանատիպ նյութեր