211652_close_icon
views-count1393 դիտում article-date 21:06 06-10-2024

Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո

Լիբանանի դպրոցներում ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչև նոյեմբերի 4-ը՝ ստեղծված ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակի պատճառով։ 

Ինչպես հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին: 

Նա նշել է, որ այժմ հանրակրթական դպրոցների, տեխնիկումների ու ինստիտուտների մեծ մասի տարածքներն օգտագործվում են հարավային շրջաններից փախստականներին տեղավորելու համար։

Նմանատիպ նյութեր