211652_close_icon
views-count1483 դիտում article-date 21:36 07-10-2024

Իսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակի

«Իսրայելը կդադարեցնի գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ արձակի  պատանդներին»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Դա հրաշք կլինի, և ես կարծում եմ, որ պատանդների ազատ արձակման դեպքում մենք կդադարեցնենք գործողությունները Գազայում»,- ասել է Դանոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Իսրայելը, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին վերադարձնի։

«Փաստացի՝ դա (ռազմական գործողությունների դադաարեցումն Իսրայելի կողմից-խմբ․) կարող է տեղի ունենալ հենց վաղն առավոտյան , եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի պատանդներին, բայց, ցավոք, ես լավատես չեմ, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր