211652_close_icon
views-count847 դիտում article-date 19:45 03-06-2024

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում

 Իսրայելը կարող է համաձայնել՝ 42 օրով դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում այնտեղ պահվող պատանդներին ազատելու համար, բայց հետո կշարունակի գործողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը Israel Hayom-ին վկայակոչմամբ՝  այս մասին Կնեսետում հանդիպմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող դադարեցնել պատերազմը, քանի որ բոլոր թշնամիները հետևում են՝ տեսնելու, թե արդյոք իրենք կհանձնվեն։
 

Նմանատիպ նյութեր