211652_close_icon
views-count1504 դիտում article-date 10:19 08-10-2024

ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվում է քանակական և մոդելային կտրվածքով, իսկ Ադրբեջանը ռազմական ներկրումներն իրականացնում է խիստ գաղտնիության պայմաններում. Աբրահամյան

ՀՀ-ն ռազմական գնումները պարբերաբար ներկայացվում է քանակական և մոդելային կտրվածքով, իսկ Ադրբեջանը ռազմական ներկրումներն իրականացնում է խիստ գաղտնիության պայմաններում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար:

Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:

Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլ նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին, միլիարդի (ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել:

Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների»,-գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր