211652_close_icon
views-count2638 դիտում article-date 17:11 12-10-2024

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր