211652_close_icon
views-count37333 դիտում article-date 18:55 12-10-2024

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. ավազով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին բավարար:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Ղազարյանի գլխավորությամբ:  

Տարածը սահմանազատել են նույն դասակի պարեկ Գոհար Համբարյանն ու կրտսեր պարեկ Գուրգեն Մանուկյանը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը:

Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղե է սթափ:  

Ավտոմեքենան բարձված է եղել ավազով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևոգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր