211652_close_icon
views-count20732 դիտում article-date 11:06 13-10-2024

Ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի «ցիրկի» խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Camry»-ն և «Volkswagen Vento»-ն. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Բարսեղյանի վարած «Mercedes» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Եսայի Բաբելյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Բաղդասար Սևումյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է որ օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր