211652_close_icon
views-count3016 դիտում article-date 14:19 13-10-2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Նմանատիպ նյութեր