39153 դիտում
09:58 14-10-2024
Հրդեհ՝ Երևանում՝ բազմաբնակարանային շենքի տանիքում. հայտարարվել է հրդեհի ԲԻՍ 1 աստիճան. օպերատիվ են գործել հրշեջները, պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 7-րդ շենքի (13-հարկանի) տանիքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական վարչության 4 մարտական հաշվարկ, հրշեջ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։26-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվել է 13 հարկանի բազմաբնակարան շենքի տանիքի ծածկի փայտե կառուցատարրերը և իզոգամի շերտ (10 ք․մ)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդարանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը կապ չունի գազի հետ:
Այնուամենայնիվ Երևանի ԳԳՄ-ի ծառայողները հերթապահություն են իրականացրել, մինչ հրշեջների դեպքի վայրից մեկելը:
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերության ներկայացուցիչները:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, բարեբախտաբար նրանց միջամտության կարիքը չի զգացվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 աստիճան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+