211652_close_icon
views-count1624 դիտում article-date 21:15 14-10-2024

Կապան համայնքի և Ֆրանսիայի Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր

Կապան համայնքի և Ֆրանսիայի Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր: Հայտնում են Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Պատվիրակության չորրորդ օրը Սենտ Էտիենում մեկնարկել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Սահակ քահանա Ղարիբյանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագով, որին հաջորդել է Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

 Այնուհետ, բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական համաժող:    
                                                                
Օրը նշանավորվել է շատ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ, Կապան համայնքի և Սենտ էտիենի միջև պաշտոնապես կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը կոչված է խորացնելու երկու քաղաքների միջև կապերը  և նպաստելու մշակութային, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում փոխշահավետ զարգացմանը».- հայտնում են քաղաքապետարանից։

Նմանատիպ նյութեր