3517 դիտում
14:17 16-10-2024
Բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը. «Արմենիա» բժշկական կենտրոնի պարզաբանումը. Aravot.am
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված ««Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել, մայրը հայտնել է, որ աղջկա ձեռքերը կապել են, հարվածել» վերտառությամբ հոդվածների, «Արմենիա» բժշկական կենտրոնը տեղեկացնում է. Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 48 հատ «Կոլխիցին» դեղահաբ: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է տոքսիկոլոգիական բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով:
Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը: Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը:
Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն ավելի ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենիա» ԲԿ մուտք գործելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
3928 դիտում
21:42 20-10-2017
Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին. նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»