37222 դիտում
15:38 17-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա, արդյոք քաղաքացին փոխհատուցում կստանա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայրոնի 4 շենքի մոտ հաստաբուն ծառը արմատից պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կենտրոնի աշխատակիցները ժամանել են և բենզինային սղոցով ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանումունքի տեսուչի գլխավորությամբ:
Այս պահին տեսուչը արձանագրում և բացատրություն է վերցնում վնասված «BMW X3»-ի և «Nissan»-ի վարոդներից:
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Թե ով է արդյոք փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը՝ հայտնի չէ, քաղաքացիներն էլ նշում էին, որ նշված ծառը հեռացնելու համար բազմաթիվ անգամ ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտոնի թաղապետարան, սակայն ոչ մի օգուտ:
Բնակիչներն ասում էին, որ եթե ժամանակին ծառը հեռացվեր, որը ամբողջությամբ փտած էր, այսօր այս դեպքը չէր լինի:
Երջանիկ պաատահականություն է, որ տապալման ժամանակ հետիոտներ անցնելիս չեն եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+