211652_close_icon
views-count934 դիտում article-date 12:53 18-10-2024

«Քաղաքական հրահանգ է».Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանը. Թագուհի Թովմասյան

ԱԺ-ում ընթանում է ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկում:

Նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում են Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթանես Սրբազանը:

Նա նաև նշեց, որ կան ներկայացուցիչներ ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ երկրներից դեսպանների մակարդակով ու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը:

«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: 4 ներկայացուցիչ նախապես հաստատել էին, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր