211652_close_icon
views-count832 դիտում article-date 21:51 19-10-2024

ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN

ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։ 

Նշվում է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում մոտ 100 մարդու։ 

CNN-ի աղբյուրը նշել է, որ դեմ չեն լինի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի աճյունը իսրայելցիների հետ փոխանակելուն։

Միևնույն ժամանակ, զրուցակիցը չի բացառել, որ Սինվարի աճյունի վերադարձը Գազայի հատված կարող է համախմբել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին, իսկ նրա գերեզմանը կարող է սրբավայր դառնալ նրանց համար:

Նմանատիպ նյութեր