955 դիտում
16:47 21-10-2024
Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ Մհեր Գրիգորյան
Եթե ոչ Ալմաթայի հռչակագիրը, ապա, ըստ ձեզ, ո՞րը իրավական հիմք պետք է դառնա մեր աշխատանքի համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում դիմելով լրագրողներին՝ հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Եթե չգիտեք, ուրեմն պետք է վստահեք մեզ: Ձեր գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում: Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ վերականգնվել է սահմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Կիրացի հատվածում տեղի ունեցածին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Կիրանցում»:
Հարցին՝ ոչինչ տեղի չի ունեցե՞լ Կիրանցում, նա արձագանքեց. «Շատ բան է տեղի ունեցել»:
Գրիգորյանը, սակայն, չցանկացավ խոսել Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել. «Եկեք թեմայից չշեղվենք, դա սրան չի վերաբերում: Ես կաշկանդված եմ շատ բովանդակային պատասխաներ տալու, քանի որ կա աշխատակարգ, որով հստակ սահմանվում է, որ մնում ենք այն շրջանակներում, որոնք հրապարակվում են: Բայց այո, բոլոր հարցերը քննարկվում են»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1375 դիտում
12:15 14-07-2024
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը. Մհեր Գրիգորյան
2734 դիտում
19:23 25-07-2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները
Այս բաժնից
676 դիտում
15:58 15-01-2025
Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան