211652_close_icon
views-count10426 դիտում article-date 11:14 22-10-2024

Չեք օգնում և չեք էլ օգնելու, չեմ ասում՜ մի խանգարեք, որովհետև խանգարելու եք, ուղղակի գոնե քիչ խանգարեք. Հայկ Բաբայան

Վերջին օրերին հայ կինոյում մի քանի բևեռներով առանձնացված լարված իրավիճակ է և Ռեժիսոր Հայկ Բաբայանը կոշտ հայտարարություն է արել. 

Ձեր «օսկարացավը» շաքարով կտրեմ: Ի՞նչ եք խառնվել իրար: «Տան» տանիքը կաթում է, սառնարանում ուտելիք չկա, բանկերում վարկեր ու պարտքեր կան, բայց տան տերը շատ մեծ հեռուստացույց և վերջին մոդելի այֆոն է գնել, էդ անտեր տունն էլ միայն հիշողությունով է ապրում: Մեկ-մեկ ջազ են լսում, հավաքվում են, իրար ծափ տալիս, իրար գովում, իրար քծնում, ասում-խոսում, նոր եկած հյուրերին չեն ընդունում, որովհետև տանն ավելորդ աթոռներ չկա, սառնարանում էլ ուտելիք չկա։ Վերջում էլ տան բոլոր անդամները տարեվերջին հավաքվում են և տան գլխավորին շնորհում «Տանձի պոչ» մրցանակը (իմիջայլոց տանձի տերևը սնկային հիվանդությունների դեմ շատ օգտակար է):

Չեք օգնում և չեք էլ օգնելու, չեմ ասում մի խանգարեք, որովհետև խանգարելու եք, ուղղակի գոնե քիչ խանգարեք։ Մեծ հովհարներով իրար «ջանիկ» ասող տիկիններ և ուրիշների հաշվին կոնյակի բաժակներով մեկը մյուսին «մաեստրո» ասող «արվեստագետից» ցիլոյով պարոններ դարձածներ, ձեր թույնից կոբրան էլ կսատկի։

Նմանատիպ նյութեր