26856 դիտում
16:43 22-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. փրկարարները քարշակման միջոցով տան համար փորված փոսից դուրս են բերել «KamAZ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպե դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2 գումարտակի 3 վաշտի պարեկները, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի և պարեկ Վահրամ Գալստյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Գ․) բեռնաթափման ժամանակ հայտնվել է փոսորակի մեջ (մոտ 1 մ)։
Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել փոսորակից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
840 դիտում
11:32 18-04-2020
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից
1113 դիտում
16:52 07-06-2020
Փրկարարները շանը դուրս են բերել 4 մետր խորությամբ փոսից և տեղափոխել անվտանգ տարածք