10302 դիտում
22:06 30-06-2022
Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարն՝ ապօրինությունների հորձանուտում․ այս մասին փաստում է դատարանը
Մինչ ՀՀ վարչական դատարանի Շիրակի նստավայրն անվավեր է ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի՝ կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման արխիվի պետ Անահիտ Արևշատյանին տված խիստ նկատողությունը, ՀՀ կադաստի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, խիստ անհանգստացած արխիվի պետի՝ հնարավոր վերականգնումից, նրա պաշտոնի համար հապշտապ ներքին մրցույթ է հայտարարել՝ այս պաշտոնում անցկացնել տալով արխիվի բաժնի կրտսեր մասնագետ Հեղինե Գրիգորյանին։ Վերջինս բնութագրվում է որպես միջակ կարողություններով, ընտանեկան խնդիրները պետական աշխատանքի հետ միաձուլող, պետական մտածելակերպ չունեցող անձ։
Մենք բազմիցս ենք անդրադարձել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի կողմից կատարվող ապօրինություններին, ՀՀ օրենքները ոտնահարելուն՝ մասնավորապես մեջբերելով Շիրակի մարզային ստորաբաժանումում արձանագրված խայտառակ պատմությունը։
Գրել էինք, որ կադաստրի կոմիտեի նախագահի բարձր հովանու ներքո կեղծ բողոքներով ու շինծու նկատողություններով աշխատանքից ազատել էին արխիվի պետ Ա․ Արևշատյանին։ Բանը հասել էր նրան, որ վերջինիս դեմ բողոք էին գրել տվել ընդամենը երկու ամսյա ժամկետային պայմանագրային աշխատակցուհուն, որի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում էր մի քանի օրից։
Ինչևէ, կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի ծավալած անօրինականություններն ու կամայականություններն արխիվի պետի նկատմամբ հաստատվել է դատարանով․ ՀՀ վարչական դատարանի Շիրակի նստավայրն արձանագրել է, որ գեթ կես ապացույց ներկայացված չէ քաղծառայողին խիստ նկատողություն տալու համար։
Մեջբերենք http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=administrative դատարանի որոշումը, որտեղ ֆիքսված է․ «Այսպիսով դատարանը եզրահանգել է, որ գործատուն կարգապահական տույժ կիրառելու ցանկացած դեպքում պարտավոր է պարզել և հաշվի առնել օրենսդրությամբ նախատեսված բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը և միայն դրա արդյունքում ծառայողի նկատմամբ կիրառել համապատասխան կարգապահական տույժը։
Տվյալ դեպքում սույն գործի փաստերով հիմնավորվել է, որ Հայցվորի նկատմամբ նշանակվել է խիստ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, մինչդեռ վիճարկվող որոշման մեջ և դրա ընդունման համար հիմք հանդիսացած ողջ վարույթի նյութերում բացակայում է որևէ տեղեկատվություն և ապացույց նախկինում վերջինիս նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու, խախտման հետևանքների, խախտման բնույթի, բովանդակության և այն հանգամանքների վերաբերյալ, որի պարագայում կատարվել է խախտումը:
Նշված իրավանորմերի վերլուծության հիման վրա դատարանը հաստատված է համարում, որ սույն պարագայում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարը կարգապահական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելիս առանց որևէ հիմնավորման Հայցվորին ենթարկել է խիստ կարգապահական տույժի այն պայմաններում, երբ օրենսդրությունը սպառիչ ցանկով նախատեսել է այն հանգամանքներն, որոնց հաշվառմամբ միայն գործատուն հնարավորություն կունենա կիրառելու խիստ կարգապահական տույժը:
Ընդ որում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերի դասակարգման տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ դեռևս տույժերի թեթև կամ խիստ տեսակների դասակարգման առկայության փաստը չի նշանակում, որ գործատուն հայեցողություն դրսևորելու հնարավորություն ունի, ընդհակառակը, օրենսդիրը նախատեսել է թեթև կամ խիստ կարգապահական տույժերի ընտրության հնարավորությունը միմիայն օրենքով ամրագրված հանգամանքների հաշվառմամբ:
Այսինքն՝ դատարանը փաստում է, որ սույն դեպքում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 05.01.2022 թվականի թիվ 144-Ա որոշմամբ չի հիմնավորվել նաև, թե ինչու է Հայցվորի նկատմամբ կիրառվել խիստ կարգապահական տույժի տեսակը:
Այսպիսով` դատարանն, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 05.01.2022 թվականի թիվ 144-Ա որոշումն ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 05.01.2022 թվականի «Կարգապահական տույժ նշանակելու մասին» թիվ 144-Ա որոշման՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու պայմաններում դրա հիման վրա կայացված 07.01.2022 թվականի «Անահիտ Արևշատյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին» թիվ 14-Ա հրամանը ևս ենթակա է անվավեր ճանաչման»:
Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի Շիրակի նստավայրի կայացրած այս որոշումը կադաստրի կոմիտեն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Զարմանալին այն է, որ բողոքարկած անձը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի կադրը,անտեսելով իր մասնագիտական էթիկան և անվերապահորեն կատարելով Սուրեն Թովմասյանի իջեցրած հրահանգները, հայցադիմումը կազմելիսորպես «ապացույց»՝ ներկայացրել է բամբասանքներն ու մանկամտության աստիճանի հասնող բանսարկությունները։
Ամենևին զարմանալի չէ, որ որպես հիմք՝ վկայակոչել է ՔՊ-ական, Կարեն Սարուխանյանի շնորհիվ թավշյա հեղափոխությունից հետո կադաստրում հայտնված Անժելա Մ․Մաթոսյանի բողոքը, որը լինելով շարքային պայմանագրային աշխատակցուհի, իրեն իրավունք է վերապահել խոսելու բոլորի անունից և առաջնորդելու բոլորին։
ԵՊՀ-ում քաղաքացիական իրավունք դասավանդող Նարինե Ավագյանի ներկայացրած բողոքից այնպիսի տպավորություն է, որ սույն տիկինը չի տարբերակում ՀՀ վարչական և ընդհանուր իրավասության դատարանների գործառույթները։
Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք, սակայն փաստենք, որ ՔՊ-ի հիմնադիրներին, կարկառուն դեմքերին թերևս այսքան ապօրինություններ կատարելու արտոնություն տրված չէ (կամ միգուցե իրենք իրենց իրավունք չեն վերապահում), որքան՝ ոչ մեծ ճանաչում ունեցող Սուրեն Թովմասյանին։
Իսկ թե ի՞նչն է դրդել Սուրեն Թովմասյանին ստիպել մի ամբողջ աշխատակազմի ոտնահարելու ՀՀ օրենքները ու այս ձևով նրանց փորձության տանել, թերևս կկարողա պատասխանել միայն ինքը։

Նմանատիպ նյութեր
85192 դիտում
12:39 04-01-2022
Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արհամարհում է դատախազի ու ոստիկանապետի որոշումները