211652_close_icon
views-count1234 դիտում article-date 10:15 24-10-2024

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղետոմսը գնած ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանան․ Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:

Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): 

Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար»,- հայտնում են քաղաքապետարանից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր