211652_close_icon
views-count871 դիտում article-date 22:00 24-10-2024

«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Մեզ հայտնի բոլոր նախապայմանները, որոնք նոր չեն, ըստ էության, վաղուց ձեւակերպված են, բավարարելով գնում են այս մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՞նչ անեն։ Մնում է միայն, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը եւ այն պահանջների իրականացումը, որն Ադրբեջանն է ներկայացնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ 

Իսկ ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է՝ հասնելով ինչ-որ արտոնությունների տրամադրման պատրաստակամության․ «Սկզբում նրանք առհասարակ չէին խոսում ինչ-որ տարբերության մասին մեր հաղորդակցությունների մասին, իսկ հիմա սկսել են խոսել, որ պատրաստ են արտոնություններ տրամադրել։ Թե ի՞նչ աստիճանի կհասնի այդ արտոնությունների տրամադրումը՝ մենք, ինչպես միշտ, կիմանանք վերջինը, քանի որ ամեն բան տեղի է ունենում կուլիսների հետեւում, հանրությունն ամեն ինչի մասին իմանում է վերջինն ու կանգնում փաստի առջեւ։ Իշխանություններն այսօր թերեւս խոսում են հենց այդ մասին։ Խոսքը, հավանաբար, նաեւ այն մասին է, որ նրանք փորձում են գալ ընդհանուր համաձայնության Ադրբեջանի պահանջների մասով։ Հավանաբար, իշխանությունների պոզիտիվը, որի մասին նրանք խոսում են, ձեւավորվել է այս հարթությունում»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր