211652_close_icon
views-count634 դիտում article-date 22:08 24-10-2024

Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողներ Սոնա Ներսիսյանին, Նելլի Խաչատուրյանին, Լուսինե Տանաջյանին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Վերջիններս ազգագրագիտական հետազոտություն են իրականացնում, ինչի նպատակով այցելություն են կատարում Աթենք և Սալոնիկ քաղաքներ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը աջակցել է հետազոտական աշխատանքներին մեկնարկային փուլում, այդ թվում և Հունաստանի համապատասխան գիտական հաստատությունների հետ կապ հաստատելու գործում։

Նմանատիպ նյութեր