211652_close_icon
views-count652 դիտում article-date 19:57 26-10-2024

«Վրացական երազանք»-ի կողմնակիցները հարձակվել են ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա

«Վրացական երազանք» կուսակցության տասնյակ կողմնակիցներ ներխուժել են ընդդիմադիր «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակ և հարձակվել կուսակցության ներկայացուցիչների վրա, հայտնում է Civil Georgia-ն։

Տղամարդիկ գրասենյակ են ժամանել մեքենաներով, որոնց պատուհաններից կախված էին «Վրացական երազանքի» հսկայական դրոշները:

Նշվում է, որ Pirveli հեռուստաալիքը հրապարակել է Ազգային շարժման անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կադրեր, որոնք պղպեղի սփրեյ են կիրառել հարձակվողների նկատմամբ, որից հետո նրանք լքել են տարածքը։

Նմանատիպ նյութեր