80845 դիտում
10:23 07-03-2018
Երևանի «գաի» պետի գլխավորությամբ ՃՈ ծառայողներն «անակնկալ մատուցեցին» օրինախախտ «ոսկե» երիտասարդներին. նրանք հայտնվեցին «Գարնանամուտ» օպերացիայի թիրախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխվածներից 27-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասն էլ ավտոմեքենաները վարել են՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։
Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ նրանց տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկվա օպերացիայի նշանաբանը եղել է «Գարնանամուտ», ու դրա արդյունքում «ոսկե» երիտասարդներն իրենց «գոլդ» համարանիշներով «գոլդ» ավտոմեքենաներով «գաի պլաշչադկան վերածել էին ծաղկի բուկետի»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+