1084 դիտում
10:56 30-10-2024
Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով
Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 632 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմի բյուջեն 2025 թվականին կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։
«Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր
5108 դիտում
13:44 01-11-2018
Վարչապետի աշխատակազմին ամրակցված 2 ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին
1114 դիտում
11:21 06-11-2023
Առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 14 տոկոսով ավելանալու է․ ֆիննախ
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան