211652_close_icon
views-count661 դիտում article-date 19:52 31-10-2024

Ռուսաստանի և Սերբիայի նախագահները հանդիպում կունենան

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջիկա հանդիպման հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել Սերբիայի փոխվարչապետը:

«Մենք անդրադարձել ենք պետությունների ղեկավարների՝ նախագահներ Վուչիչի և Պուտինի առաջիկա հանդիպման հարցերին», - ասել է Վուլինը;

Սերբիայի փոխվարչապետն ասել է նաև, որ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին գազի մատակարարման և Սերբիայի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար։ 

Նմանատիպ նյութեր