211652_close_icon
views-count553 դիտում article-date 14:28 01-11-2024

ՔՊ վարչության նիստում Փաշինյանն ինքն իրեն քննադատել է, ինձնից սկսած՝ բոլորից դժգոհություն կա. Հրաչյա Հակոբյան

Այս վեց տարիների ընթացքում խնդիրներ միշտ եղել են, կուսակցության ներսում մենք միշտ քննարկել ենք տարբեր խնդիրներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստին:

Հարցին՝ ինքը դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանից, նա արձագանքեց. «Մամուլից եմ իմացել, թե դժգոհ եմ Անդրանիկ Քոչարյանից ու նախաձեռնել եմ ինչ-որ գործընթաց»:

Նա նշեց, որ երեկ կուսակցության վարչության նիստում քննարկել են տարբեր ներթիմային հարցեր, բայց էթիկապես ճիշտ չի համարում այդ մասին բարձրաձայնելը: Նա նաև հավելեց, որ քննարկման արդյունքում որոշում չի կայացվել:
Հարցին՝ հրաժարականներ չե՞ն լինելու, նա պատասխանեց. «Ես չունեմ որևէ ազդակ, որ նմանատիպ գործընթացներ կարող են լինել»:

Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանից թիմում դժգոհութուն կա՞, թե՝ ոչ, նա ասաց. «Ինձնից սկսած՝ բոլորից դժգոհություն կա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նիստի ժամանակ քննադատություն հնչել է Փաշինյանի հասցեին, Հակոբյանն ասաց. «Փաշինյանն իր խոսքում քննադատել է ինքն իրեն»:

Հակոբյանը տեղեկացրեց, որ ներիշխանական կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ևս քննարկումներ եղել են, սակայն դարձյալ մանրամասներ չհայտնեց:

Նմանատիպ նյութեր