211652_close_icon
views-count736 դիտում article-date 19:23 01-11-2024

Բնակարանային ապահովման քաղաքականության զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։

Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։ Կլոր սեղան-քննարկմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները․ ընդգծվել է նաև սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։

Վերջինիս խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։

«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Նմանատիպ նյութեր