26010 դիտում
22:12 01-11-2024
Ահազանգ՝ քաղաքացուց․ կինը պնդում է, որ այս տարվա ապրիլին Չարբախում տեղի ունեցած կրակոցների հետ իր ամուսինը, ում այսօր ձերբակալել են, կապ չի ունեցել և այդ ամենը ապօրինի է և ոչ իրավաչափ
Քիչ առաջ SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 36-ամյա Մարիաննա Մխիթարյանը և իր զայրույթն էր արտահայտում այն հարցի շուրջ, որ իր ամուսնուն՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գոռ Իսրայելյանին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները հրավիրել են բաժին, ձերբակալել ու տեղափոխել Արաբկիրի քննչական բաժին։
Մարիաննան մասնավորապես նշեց․ «Այս տարվա ապրիլի 5-ին Չարբախում տեղի ունեցած կրակոցների մեջ անհիմն մեղադրում են նաև իմ ամուսնուն, այն ինչ մենք ապրում ենք Կոմիտասում և ինքը այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչ որ վկա է հայտնվել Կարպիս Կարապետյան անուն, ազգանունով ու ասել, որ Գոռն է կրակել, այն ինչ այդ պահին մենք մեր տանը հաց էինք ուտում ու զանգեցին ասեցին, որ Չարբախում նման դեպքեր են եղել։ Կարող են անգամ հեռախոսազրույցների ձայնագրությունները հանեն, տեղորոշման համակարգով (GPS) նայեն ու տեսնեն, որ այդ օրը երեկոյան ամուսինս եղել է իր տանը՝ Կոմիտասում և ընդհանրապես կապ չունի։ Այսօր զանգեցին քննչականից ու ասեցին, որի մի երկու բան խոսենք, ամուսինս էլ գնաց էն հույսով, որ իր մասով գործը կփակվի և իր անունը դուրս կգա այդ շարքից, քանի որ ինքը կապ չունի։ Այնինչ գնաց, 72 ժամով ձերբակալեցին ու տեղափոխեցին այլ քննչական բաժին։
Այդ միջադեպին մոտ 20 հոգու անուն է շրջանառվում, բայց այս պահին միայն իմ ամուսնուն են ձերբակալել։ Իսկ ու՞ր է արդարությունը, ինչո՞ւ հենց իրեն ձերբակալեցին։ Չէ որ ինքը կապ չունի այդ դեպքերի հետ»։
Հեռախոսազրույցին միացավ նաև Գոռի մայրը՝ Երևանի բնակիչ Անժելա Մանուչարյանը, ով ասաց․ «Իրավապահ մարմինները ընկել են իմ ընտանիքի հետևից, քանի որ հարգանքով, պատվով ապրում ենք։ Տղայիս անհիմն մեղադրանքներ առաջադրեցին, այն ինչ նա այդ օրը եղել է իր տանը՝ Կոմիտասում։ Մի թե այդ մի վկայի ասածը, ում մասին բացի անուն, ազգանունից այլ տեղեկություն չկա, հիմք է ձերբակալելու համար։ Հորինված մարդ է այդ վկան, որպեսզի տղայիս ձերբակալեն»։
Վերջում նրանք խնդրեցին ու պահանջեցին իրավապահ մարմինների, ՀՀ Քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ղեկավար կազմի ուշադրությունն ու հետևողականությունը նշված խնդրին, քանի որ ըստ իրենց ձերբակալությունը ոչ իրավաչափ է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ էին հնչել:
Նշված հասցե էին մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը։
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Աղասյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև փորձաքրեագետները:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ապրիլի 5-ին՝ ժամը 16։30-ին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դ. Խ.-ն և 30-ամյա Ս. Խ.-ն վիճաբանել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կ. Հ.-ի հետ, որի ընթացքում ծեծի էին ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հ.-ին իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ս. Ս. -ն, Երևանի բնակիչ 26-ամյա Մ. Կ.-ն, 28-ամյա Հ. Ս.-ն իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Ն. Բ.-ի, 30-ամյա Զ. Զ.-ի, 21-ամյա Ա. Գ.-ի, 23-ամյա Գ. Բ. Բ.-ի, 27-ամյա Ս.Պ.-ի, Ա.Ս.-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել էին Դ.Խ-ին, ում հետ եղել էին վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Ս. Խ.-ն իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դ. Ղ.-ն, 33-ամյա Ն. Ա.-ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մ. Պ-ն իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Ա. Ա.-ն, 37-ամյա Գ. Հ.-ն, 37-ամյա Վ. Գ.-ն, 39-ամյա Ռ. Ս.-ն, 35-ամյա Ն. Ա.-ն, 33-ամյա Ժ. Կ.-ն իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կ. Ն.-ն իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Ա. Մ.-ն իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գ. Ի.-ն գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հ.-ի ընկեր Ս. Ս.-ն լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել էր Դ. Խ.-ի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խ.-ի ընկեր Մ․ Պ.-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ էր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Ս.-ին:
Կ.Հ.-ի և նրա ընկերների հեռանալու ընթացքում Գ. Ի.-ն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Կ.Հ.-ի և նրա ընկերների ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
14:34 11-10-2024
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան