211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:47 02-11-2024

«Խաղաղության խաչմերուկ» կոչվածը հերթական նիկոլական խաբկանքն է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել  է ընթերցողների հարցերին։

Պատասխանելով՝ «իշխանությունները համառորեն հանրությանն են հրամցնում «Խաղաղության խաչմերուկ» կոչված ծրագիրը։ Ի՞նչ եք կարծում, այն իրատեսակա՞ն է եւ ինչո՞ւ են նրանք այդքան կառչել դրանից» հարցին, Աշոտյաննն ասել է․

«Իրավացի եք, այդ շոուն շարունակվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտերում։ Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ նախագծին՝ հիմնավոր ապացուցելով, որ դա հերթական նիկոլական խաբկանքն է։

Իր դրսի վոյաժներում Նիկոլը մշտապես փորձում է փիար անել այդ փուչիկը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտալի են դրսում նայվում «Խաղաղության խաչմերուկի» բուկլետներ բաժանող հայ իշխանավորները։

Ծրագիր կոչվածը որևէ աղերս չունի ո՛չ ռեալ գեոպոլիտիկ իրավիճակի, ո՛չ միջազգային լոգիստիկ նախագծերի, ո՛չ էլ տնտեսական հաշվարկների հետ։ Ոչ մի գլոբալ կոմունիկացիոն նախագիծ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», ռուսական «Հյուսիս-Հարավը», արևմտյան «Գլոբալ դարպասը», հնդկական պրոյեկտները ոչ մի ծայրով չեն ներառում նիկոլական հեքիաթը։

«Խաղաղության խաչմերուկը» փողոցում բաժանվող պիցցաների ֆլայերների մակարդակից չի բարձրացել և չի բարձրանա։ Այն նման է ամեն գնով մարդու գնալու պատրաստ մի գեշ աղջկա, ում հարազատները կոտորվում են գովելով եւ իրենց հետ հյուր տանելով։ Ամոթից ելնելով էլ՝ հարևանները եւ բարեկամները նրան առերես գովում են, իսկ հետևից՝ հեգնում»։

Նմանատիպ նյութեր