211652_close_icon
views-count1486 դիտում article-date 11:41 03-11-2024

Բուդապեշտում արցախցի երեխաները ենթարկվել են հոգեբանական բռնությունների. փաստաբան

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների, հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները,իրենց դասարանի բոլոր տղաներին  ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր