211652_close_icon
views-count1210 դիտում article-date 22:37 03-11-2024

Վալենսիայում կրկին եղանակի մասին նախազգուշացում է հայտարարվել

Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ ակտիվացրել է առավելագույն եղանակային կարմիր նախազգուշացումը Վալենսիայի համար:

«Վալենսիայի հարավային ափ: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այս տարածքում հնարավոր են սաստիկ ամպրոպներ։ Սպասվում է, որ կարճատև անձրևներ կլինեն»,- ասվում է նախազգուշացման մեջ:

Նախազգուշացումը կգործի 16.00-ից մինչև ժամը 23.00-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները, որտեղ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնին։

Ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 211-ը։

Աղետը մեծ վնաս է հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին՝ Իսպանիայի արևելքում ամենաշատ տուժած շրջանին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ է փակվել:

Նմանատիպ նյութեր