211652_close_icon
views-count835 դիտում article-date 11:06 04-11-2024

Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով. Ռուստամ Բադասյան

Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հարկ վճարողների կողմից 2024 թվականի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 հազար 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնեց Բադասյանը։

Նմանատիպ նյութեր