211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:09 05-11-2024

Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Մերձավոր արևելքում գերլարված իրավիճակի պայմաններում Լիբանանում ապրող հայերն այսօր ստիպված են հաղթահարել մի շարք մարտահրավերներ: Ռմբակոծությունների հետևանքով Լիբանանի հայ համայնքն ունի աջակցության ու հոգածության կարիք:

Մոտ 250 հազարանոց գաղթօջախին օգնության ձեռք մեկնելու առաջին խոշոր արձագանքը Հայաստանից Գագիկ Ծառուկյանի կողմից էր:

Կարևորելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների միասնությունն ու դժվարին իրավիճակում միմյանց սատարելու հանգամանքը՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանի հայ համայնքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Արամ Ա-ի հետ Գագիկ Ծառուկյանը հեռախոսով խոսել է իր նախաձեռնությամբ՝ խոր մտահոգություն ու զորակցություն հայտնելով Լիբանանի հայ համայնքին:

Պայմանավորվել են մշտական կապ պահպանել և, ըստ իրավիճակի, կոնկրետ աջակության ծրագրեր իրականցնել:

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր