2968 դիտում
23:12 11-04-2018
«Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է». հունահայոց թեմի առաջնորդ
Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին:
Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սրբազանի նվիրյալ աշխատանքը՝ որպես հոգևոր առաջնորդ Լիբանանում և այսօր արդեն Հունաստանում:
Նա Գեղամ սրբազանին ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, նշեց, որ այս հոբելյանական տարում, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց պետականության 100, Երևանի հիմնադրման 2800 այակները, համայնքն էլ ավելի պետք է համախմբվի, ավելի ակտիվ ու միասնական դառնա: Այնուհետև անդրադարձ կատարվեց նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությանը: Քննարկվեցին առաջիկա անելիքները, համագործակցության հեռանկարները:
Հունահայոց թեմի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախարարության ծրագրերին և հավելեց. «Ուրախ եմ հանդիպելու և մեր գնահատանքը Ձեզ փոխանցելու:
Լրանում է Սփյուռքի նախարարության հիմնադրման 10 ամյակը: Անցած տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ բազմազան ու բազմաբնույթ Սփյուռքը համախմբելու և միավորելու ուղղությամբ. այդ ամենը շատ ոգևորող է: Մեր պարտքն ու պատասխանատվությունն է համայնքը հայ պահել, համախմբել ու զորացնել, ամրացնել կապը Հայաստանի հետ: Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»