211652_close_icon
views-count14658 դիտում article-date 16:31 03-12-2020

Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել

17 կուսակցությունների շարքն այսօր ընդլայնվեց. ձևավորվեց «Հայրենիքի փրկության խորհուրդ» և որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել ենք առաջադրել իրեն։ Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա նշեց՝ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Վանեցյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում անպայման մասնակցելու է նաև իր ղեկավարած կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր