211652_close_icon
views-count1150 դիտում article-date 14:52 05-11-2024

2024թ. ջրառի ծավալը Սեւանա լճից ամենացածրն է եղել վերջին 15 տարիներին. նախարար

2024թ. Սեւանա լճից ջրառի ծավալը եղել է ամենացածրը վերջին 15 տարիներին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է Հակոբ Սիմիդյանը։

Նրա խոսքով՝ ջրառի ծավալը կազմել է 135 մլն խորանարդ մետր տարեկան 170 մլն թույլատրելի ծավալի դեպքում։

«Արդյունքում՝ ջրի մակարդակը լճում այժմ 22 սանտիմետրով ավելի բարձր է, քան անցած տարի, եւ 6 սանտիմետրով ավելի բարձր, քան 2022թ.»,- ասել է Սիմիդյանը։

Նմանատիպ նյութեր