211652_close_icon
views-count1273 դիտում article-date 22:37 05-11-2024

Մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» համաժողովը

Մեկնարկել է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը։

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանի ու Քրիստինե Ղալեչյանի հետ։

Իրանցի հյուրերին ներկայացվել են Հայաստան-Իրան փոխգործակցության բազմազանեցման, խորացման ընթացքն ու տեսլականը, Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման, սահմանազատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացների, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։

Համաժողովի հաջորդ երկու օրերն անցկացվելու են Սյունիքի մարզում։ Կապանում կազմակերպվելու է հայ-իրանական փորձագիտական աշխատաժողով։

Նմանատիպ նյութեր