211652_close_icon
views-count727 դիտում article-date 19:22 06-11-2024

Մկրտչյանն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության ձևաչափերը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասին:

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները և ձևաչափերը: Յորղոս Կոցիրասը ՀՀ դեսպանին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հելլենիզմի հարցերով 2024-2027 թվականների ռազմավարական ծրագրի սպասվող շնորհանդեսի մասին՝ նշելով, որ հունական կողմի համար հետաքրքրական է սփյուռքի կառույցների հետ համագործակցության կազմակերպման Հայաստանի փորձը։ 

ՀՀ դեսպանը նախարարի տեղակալին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումներ, որոնք բարձրաստիճան շփումների և փորձի փոխանակման հնարավորություն են ստեղծում: 

Զրուցակիցները կարևորել են ինչպես պաշտոնական բարձրաստիճան փոխայցերի, այնպես էլ համայնքային կառույցների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր