211652_close_icon
views-count1444 դիտում article-date 23:37 06-11-2024

Օտարերկրացի կալանավորված անձը թեյը լցրել է դատապարտյալներից մեկի վրա. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցային մասնաշենքի 18-րդ խցում գտնվող օտարերկրացի 28-ամյա կալանավորված անձ Լ․ Հ․–ն ընթրիք ստանալու ժամանակ կերկրադռնակից թեյը լցրել է դատապարտյալներից մեկի վրա։ Երբ ՔԿՀ-ի ծառայողը մոտեցել է խցի դռանը՝ պարզելու միջադեպը, Լ․Հ.-ն դիտանցքից թքել է նրա վրա՝ դրսեւորելով ագրեսիվ վարքագիծ, մասնավորապես սկսել է հարվածել պատժախցի դռանը։

 Սահմանված կարգով բացվել է խցի դուռը, որից հետո կալանավորված անձը հարձակվել է ՔԿՀ-ի ծառայողների վրա։ Վերջիններս ստիպված են եղել կիրառել հատուկ միջոց՝ ռետինե մահակ և ֆիզիկական ուժ՝ ձեռքերը ֆիքսելու միջոցով։ Միայն դրանից հետո է Լ․Հ․-ն հանդարտվել, սակայն որոշ ժամանակ անց՝ նա հարվածել ու կոտրել է իր խցի պատուհանի ապակին։ 

Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

 

Նմանատիպ նյութեր