211652_close_icon
views-count1393 դիտում article-date 12:13 09-11-2024

Հայկական բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք գերիների համար

Հայաստանի եւ սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիիներում համընդհանուր աղոթք կհնչի գերիների համար։

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք:

Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։

Նմանատիպ նյութեր