211652_close_icon
views-count1078 դիտում article-date 19:09 09-11-2024

ԱՄՆ նոր նախագահը կկենտրոնանա խաղաղության հաստատման, ոչ թե Կիևին տարածքներ վերադարձնելու վրա․ Թրամփի խորհրդական

Թրամփը կկենտրոնանա Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու, այլ ոչ թե Կիևին տարածք վերադարձնելու վրա։ Այս մասին BBC-ին ասել է ընտրված նախագահի ավագ խորհրդական, Հանրապետական կուսակցության ստրատեգ Բրայան Լանզան։

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը Զելենսկիին կխնդրի արտահայտել «աշխարհի իրատեսական տեսլականի» իր տարբերակը։ Եվ «սա ոչ թե հաղթանակի, այլ խաղաղության տեսլական է»։

«Եթե նախագահ Զելենսկին նստի բանակցությունների սեղանի շուրջ և ասի. «Դե, մենք կարող ենք խաղաղություն ունենալ միայն Ղրիմ ունենալու դեպքում», նա մեզ ցույց կտա, որ ինքը լուրջ չէ»,- ասաց նա։

Լանզան պարզաբանել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային անիրատեսական է և «ԱՄՆ-ի նպատակը չէ»։

«Երբ Զելենսկին ասում է, որ մենք կդադարեցնենք այս ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ Ղրիմը վերադարձվի, մենք նորություն ունենք նախագահ Զելենսկու համար. Ղրիմը չկա։ Եվ եթե ձեր առաջնահերթությունն է հետ վերցնել Ղրիմը և ստիպել ամերիկացի զինվորներին կռվել Ղրիմը հետ վերցնելու համար, դուք ինքներդ գործեք»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի առաջնահերթությունը «խաղաղությունն ու սպանությունների դադարեցումն է»։

Լանզան նաև քննադատել է այն աջակցությունը, որը Բայդեն-Հարիսի վարչակազմը և եվրոպական երկրները ցուցաբերել են Ուկրաինային։

«Իրականությունը տեղում այն է, որ եվրոպական ազգային պետությունները և նախագահ Բայդենը հենց սկզբից Ուկրաինային չեն տվել այս պատերազմում հաղթելու կարողություն և զենք, և նրանք չկարողացան վերացնել Ուկրաինայի հաղթանակի սահմանափակումները», - ասաց նա:

Նմանատիպ նյութեր