211652_close_icon
views-count1420 դիտում article-date 13:30 24-03-2023

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում Եվրամիությունը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

«Պատժամիջոցների 11-րդ փաթեթում առաջին հերթին կենտրոնանալու ենք սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարի վրա», - ասել է Ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-ում այդ ուղղությամբ որոշակի միջոցներ արդեն ձեռնարկվել են պատժամիջոցների 10-րդ փաթեթի հաստատման ժամանակ:

Եվրահանձնաժողովի նախագահը չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում սկսել պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա աշխատանքը։

Նմանատիպ նյութեր