14702 դիտում
22:46 13-11-2024
Հրդեհ Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկում. հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ մի քանի տներ փրկվել են կրակի ճիրաններից. օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոսկանյան փողոցի թիվ 109 տանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները և հենց նրանց ու հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է կանխվել կրակի տարածումը։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բնակիչները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ գազի ոչ մի խնդիր տունը չի ունեցել։
Ժամանել է նաև տարածքի էլեկտրացանցի պատասխանատուն։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է տանտիրոջ ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+