211652_close_icon
views-count646 դիտում article-date 11:48 15-11-2024

ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 5-ի նիստում որոշեց Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ--------- մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ):

Պաշտպանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թիվը 98 է։ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքում ներկայում փաստացի կա 70 աշխատող, իսկ 18 հաստիք դեռևս թափուր է, և առկա է համալրման անհրաժեշտություն։ Մինչդեռ, Աշխատակազմի վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու տեսանկյունից։

Առաջարկվել է քննարկել քաղաք Երևանի Մոսկովյան 5 հասցեում (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ) գտնվող քառահարկ վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երևան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում և կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։

Նմանատիպ նյութեր