1279 դիտում
20:54 16-11-2024
Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։
Այս մասին հայտնում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հիշեցնում է, որ նախկինում գետնին էին հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։
Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։

Նմանատիպ նյութեր
1037 դիտում
10:47 08-08-2021
Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը. հայտարարություն
Այս բաժնից
715 դիտում
13:41 17-11-2024
Խորհրդարան է ներկայացվել օրենսդրական փաթեթ` հիմքում ունենալով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը
1039 դիտում
12:24 17-11-2024
Քննարկվել է Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը