1588 դիտում
19:57 21-11-2024
Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին. տուգանքներ կիրառելու գործելակերպը իրենց տանում է սնանկացման. Aravot.am
Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։ «Ինչպես հայտնի է՝ օրենսդրության՝ վերջերս կատարված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է կատարվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Մինչդեռ, ինչպես պարզվեց դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գործարկումից անմիջապես հետո, ունեցած լուրջ ծրագրային թերությունների և ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքի անպատրաստ լինելու պատճառով ներկայումս դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում՝ բացառությամբ, թերևս, պետության կողմից քաղաքացիներին անհատույց բաց թողնվող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեպքերի։ Էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառները շատ են․ որպես հիմնական պատճառ կարելի է հիշատակել, թերևս այն, որ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով և շարունակում են դուրսգրել թղթային տարբերակով։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ փաստացի չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին և անգամ մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրել: Հաճախ նաև ծագում են տարբեր ծրագրային խնդիրներ (օրինակ՝ դեղատոմսի լրացումը երկար է տևում, համակարգը ժամանակ առ ժամանակ կանգնում է և չի աշխատում և այլն):
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
13053 դիտում
10:41 14-02-2018
Արման Սահակյանին պատկանող դեղատների ցանցը 1.6 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»
104121 դիտում
10:13 14-05-2020
Նոր տուգանք՝ կանաչ լույսով խաչ ունեցող դեղատների համար. «Ժամանակ»
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»