211652_close_icon
views-count1042 դիտում article-date 11:29 23-11-2024

Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ)

Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։

Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․

«Եթե տեսնենք, որ ռեալ հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, կարծում եմ, որ կարելի գնալ նման գործարքի։

Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած  իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։

Եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, ոչ մեզ, ոչ իրենց չի սահմանափակելու, որ դա անենք»,- նշել է Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր